
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ճանաչվել է թիմի` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Քվեարկության արդյունքում իսպանացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 51 տոկոսը: Երկրորդ տեղում Մարուան Ֆելաինին է (33 տոկոս), իսկ եռյակը եզրափակում է Ուեյն Ռունին (16 տոկոս):