![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/88680_src.jpg)
Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևաչափի, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վարչապետի խոսքերով՝ խորհրդարանական համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին:
Հաղորդվում էր նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ դեռ երկրի վարչապետ էր, նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևաչափի:
«Դա կարող է հօգուտ երկրի հետագա զարգացման լինել», – ընդգծել է նա:
Էրդողանը նշել էր, որ սույն հարցը կբարձրացվի նախագահական ընտրություններից հետո: