ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի օլիմպիական խաղերից անցել է շուրջ 1 ամիս, սակայն, ինչպես նկատում ենք,  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռեւս չի շտապում պարգեւատրել օլիմպիական մեդալակիրներին: Տպավորությունն այնպիսին է, որ պատճառը մարզիկների անհաջող ելույթներն են: Սակայն, Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի պարզաբանմամբ, ոչ մի խնդիր չկա: «Ներկայում միջոցառման կազմակերպչական աշխատանքներ են տարվում, եւ ձգձգումը կապված է Գագիկ Ծառուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության հետ, այլ խնդիր չկա»,-հավաստիացրեց մամլո խոսնակը:




Լրահոս