Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այլեւս ԲՀԿ-ի հետ որեւէ կապ չեն կարող ունենալ, քանի որ ԲՀԿ-ին «միացել» էին Գագիկ Ծառուկյանի անձի համար:
Բայց Տ. Կարապետյանը խոստանում է առաջիկայում իրենց կուսակցության գործունեության հետ կապված նորություններ հաղորդել:
«Մենք մեր տեղն ունենք, մեր քաղաքականությամբ ենք զբաղվում, դեռ ակտիվ չենք, բայց գարնանը մի քիչ տաքերն ընգնի, կակտիվանանք: Մեր էլեկտորատը շատերը գյուղերում է, մենք պետք է այլցելենք գյուղեր, վերականգնենք… արդեն ակտիվացել էինք, տեղերում բացել էինք շտաբներ, բայց, դե, տեսաք ինչ եղավ»,- տխրությամբ արձանագրեց Տիգրան Կարապետիչը: