ԱՆՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ լրագրողների ավանդական ճեպազրույցն այդպես էլ չկայացավ: Իր խոսնակի միջոցով Տ. Սարգսյանը փոխանցեց, որ նախագահականում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է, եւ ինքը շտապում է այնտեղ: Մինչդեռ դահլիճից Տ. Սարգսյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին բարձրացավ վերջինիս աշխատասենյակ ու տեւական ժամանակ անցկացրեց այնտեղ: Հավանաբար վարչապետն իր անվտանգությունը գտել էր հենց ԱԺ նախագահի աշխատասենյակում:




Լրահոս