ՀՐԱՎԵՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում, պատասխանելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը ստացել է Եվրասիական միությանն անդամակցելու առաջարկ, եւ ինչպիսին է ՀՀ դիրքորոշումն այս հարցում, նշեց, որ նման հրավեր ՀՀ-ին դեռ չի եղել: Ըստ Տ. Սարգսյանի՝ դեռ պարզ չէ, թե Եվրասիական միությունն ինչ ֆորմատով է լինելու, ինչ գործիքներ ու փաստաթղթեր են ստեղծվելու: «Համաձայնենք, որ համագործակցության գործիքները պետք է կատարելագործվեն ու համապատասխանեն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու պահանջներին: Համարում ենք, որ սխալ է ինտեգրացիոն գործընթացները մեկը մյուսին հակադրելը»,-ասաց նա:




Լրահոս