
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կգա Հայաստան. հայտնում է ՌԴ ստորին պալատի պաշտոնական կայքը:
Ինչպես ակնկալվում է, մարտի 30-31-ը Նարիշկինը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Բացի այդ` Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին ու կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկարի» ֆորումի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: