
Վալերի Լեոնտևի մենահամերգը, որը պետք է կայանար մարտի 28-ին ՌԴ Ուլյանովսկ քաղաքի Լենինյան հուշահամալիրում, չեղյալ է հայտարարվել: «Ուլյանովսկի առաջին պորտալի» տվյալներով՝ նախօրեին դերասանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Նշվում է, որ երգչի համերգային շրջագայությունը չեղյալ է հայտարարվել: Այսօր նա պետք է ելույթ ունենար Ուլյանովսկում, իսկ մարտի 29-ին՝ Դիմիտրովգրադում:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ Լենինյան հուշահամալիրում գնված են եղել գրեթե բոլոր տոմսերը: