ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ հայտարարեց, թե իր կարծիքով՝ հանձնաժողովների նիստերից պատգամավորների բացակայության համար պատասխանատու պետք է լինեն ոչ թե հանձնաժողովների նախագահները, այլ խմբակցությունների ղեկավարները: Ընդ որում, այդ կարծիքը նա հայտնեց ոչ մեկ անգամ: Ինչպես հայտնի է, հիմնական բացակայողները հենց ՀՀԿ-ականներն են, եւ շատերի կարծիքով՝ այդպես Հակոբյանը փորձում էր «բոչկա գլորել» իր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: «Դրա պատասխանատվությունը, որպես պետական չինովնիկ, կրում է հանձնաժողովի նախագահը, իսկ ֆրակցիայի ղեկավարն ընդամենը շահագրգիռ է, որ իր պատգամավորներն ավելի ակտիվ լինեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակադարձեց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ որեւէ խմբակցության ղեկավար այդ հարցում չի կարող որեւէ պատասխանատվություն ունենալ:
ՉՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ