Ադրբեջանական կողմը նոր խրամատնե՞ր է փորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերեւ էքսկավատորով նոր բլինդաժների փորման աշխատանքները: Այդ աշխատանքները կատարվում են՝ նպատակ ունենալով սահմանագոտում նոր հենակետեր կառուցելու:

Armlur.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանի հետ: Վերջինս, ըստ  էության, ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց այդ տեղեկությունը: Նա նշեց, որ նման աշխատանքներ գրեթե միշտ էլ կատարվում են, այդ թվում` հայկական կողմից:

«Ո՞վ է ասում, որ խրամատ են փորում, դա չեն կարող ասել: Մինչև հաստատ չիմանաս, չես կարող ասես: Այս պահին ոչ մի տեղ չեն փորում, մի քանի օր առաջ են փորել»,- նշեց Ոսկեպարի գյուղապետը:

Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիներն ամեն օր էլ նոր խրամատներ են փորում, մեր կողմը` ևս:




Լրահոս