
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ, և այն մինչև 2018 թվականը ժամկետ կունենա: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբն ի սկզբանե մտադիր էին 1 տարով երկարաձգել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, սակայն հետո փոխել են իրենց դիրքորոշումը: Պեպեի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: