Բորիս Նեմցովի անսպասելի մահից հետո նվազագույնը երկու կին հավակնում է «նրա վերջին սիրո» կոչմանը, սակայն նրանց վիճաբանությանը միջամտել է երրորդ տիկինը:
Ուշագրավ է, որ իր բոլոր սիրուհիներին Նեմցովը զավեշտալի մականուններ է տվել: Օրինակ` Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան, ով դարձել է քաղաքական գործչի սպանության գլխավոր վկան, ունեցել է «Բաունտի» մականունը: Մինչ վերջերս հենց նա էր համարվում ընդդիմադիր գործչի վերջին ընկերուհին:
Սակայն գրեթե միանգամից իր մասին է հայտնել 31-ամյա Զամիրա Դուգուժևան՝ «Կովկասյան կատվիկ» մականվամբ: Նա պնդում է, որ հենց ինքն է ուրախության ու տխրության պահին վերջին տարիներին եղել Բորիս Նեմցովի հետ, իսկ այդ նույն Դուրիցկայան եղել է պարզապես զվարճանքի համար:
Սակայն օրերս ևս մի կին է հայտարարել Բորիս Նեմցովի հանդեպ իր իրավունքների մասին՝ ներկայացնելով նաև իրենց 11 ամսական արտաամուսնական որդուն՝ Բորյային: Այդ կինը «Գազպրոմբանկի» 32-ամյա աշխատակցուհի Եկատերինա Իֆտոդին է, ում Բորիսը քնքշաբար անվանել է «Քրիստոս»:
Սակայն, ի տարբերություն Դուգուժևայի ու Դուրիցկայայի, պարզապես սիրուհու կոչմանը վերջինս համաձայն չէ, այլ ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես Նեմցովի երեխայի մայր: Բացի այդ` Եկատերինան պնդում է, որ իրենց հարաբերությունների մասին Բորիս Նեմցովը պատրաստվում էր հրապարակային կերպով հայտարարել Խաղաղության երթից հետո:
Իսկական Սանտա Բարբարա: Բայց դեռ կարելի է հիշել Նեմցովի «դուբայյան սերը» ՝ «Ռիժի» մականունով Անաստասիա Օգնևային, ում հետ, ինչպես Նեմցովն է հայտարարել, սիրավեպ է ունեցել: