
«Դա բացառապես ԲՀԿ անդամ պարոն Բալասանյանի հաղթանակն էր»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ անդամներն այնպես են անում, որ Հանրապետական կուսակցությունն իր որոշման համար փոշմանի (սա ինքնասիրություն ունենալու դեպքում): Այս պահի դրությամբ հավանականությունն ավելի մեծ է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ճամփաները նորից հատվեն: Փորձը ցույց է տվել՝ անգամ ընդդիմադիր հայտարարություններ անելիս ԲՀԿ-ն առավելագույնս զգուշավորություն է ցուցաբերում: Ու այդ ֆոնին ամենեւին էլ զարմանալի չէ, որ նախկինում իշխող այդ ուժը կարող է հաղթանակի դափնիները վայելել: Ի վերջո, հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է: