«Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում»:
Իհարկե, այն, ինչ արեց Հունգարիան, իսկապես շոկի մեջ գցեց ողջ աշխարհին: Իսկ ի՞նչ արեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարն այդ շոկը չառաջացնելու համար: Ինչո՞ւ նա չկանխեց, միջազգային սկանդալ չսարքեց այն ժամանակ, երբ դեռ Սաֆարովը Հունգարիայի ճաղավանդակներից այն կողմ էր նստած: Նա միայն ժպտաց իր գործընկերների երեսին, շիկնեց եւ վերջ: Ու պատահական չէ, որ այսօր շատ գերատեսչությունների ներկայացուցիչներ ասում են, որ Հայաստանը շոկ ապրեց այն բանից հետո, երբ Նալբանդյանը դարձավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար: