Մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ՌԴ «սև ցուցակում» են. Գագիկ Եգանյանը բարձրացրեց միգրանտների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը բարձրացրեց հայ միգրանտների հարցը Ռուսաստանում:

Նա իր խոսքում նախ նշեց, որ Հայաստանն անկախությունից հետո բախվեց մեծ միգրացիոն հոսքի հետ, և հիմնականում այն ուղղված էր դեպի Ռուսաստան: Եգանյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղվող միգրացիոն հոսքերի չափաբաժինը:

«Հայաստանի քաղաքացիների զգալի մասը Ռուսաստանում զբաղված է շինարարության ոլորտում, առևտրի և արդյունաբերության: Միգրացիոն ոլորտում բարեփոխումների հարցում նշանակություն է ունենալու ԵՏՄ պայմանագիրը, որով սկիզբ է դնում միասնական աշխատանքային շուկային: Այս կերպ հայերը կունենան հավասար իրավունքներ, ինչպես ԵՏՄ մյուս երկրների քաղաքացիները», – նշեց նա:

Եգանյանը բարձրացրեց նաև Ռուսաստանի մուտքի արգելք ունեցող մեր քաղաքացիների հարցը: «32 հազար քաղաքացի արդեն իսկ հայտնվել է սև ցուցակում: Այս անձանց զգալի մասն աշխատանքային միգրանտներ են», – ասաց նա` հույս հայտնելով, որ այս հարցն էլ շուտով լուծում կստանա:




Լրահոս