ՎԵՐՋ «ՊԱՅՔԱՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու էին գրանցված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը եւ նրա դուստրը՝ նույնպես ՀՀԿ անդամ 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս ուսուցչուհի է, նաեւ զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում է տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի առաջադրմամբ: «Աղջիկս առաջիկայում կհանի իր թեկնածությունը»,-նախկինում մեզ ասել էր Ռ. Օհանյանը: Նշենք, որ ՀՀ գործող ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի ընտրությունը կայացած է համարվում, եթե գրանցվում է մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Լիանա Օհանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով՝ 21 տարի շարունակ փոքրիկ համայնքը ղեկավարող Ռ. Օհանյանը  կպաշտոնավարի եւս 4 տարի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս