ՄԱԿ-ը Եմենից տարհանել է իր աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը սկսել է Եմենի մայրաքաղաք Սանայից տարհանել  իր անձնակազմին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով այդ կազմակերպությունում իր աղբյուրներին:

Նրա խոսքերով՝ նման քայլեր են ձեռնարկվում` ելնելով անվտանգության նկատառումներից: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի` ավելի քան 100 աշխատակից վերաուղարկվել է այլ երկրներ:

Ավելի վաղ մարտի 28-ին հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիան տարհանել է Ադեն քաղաքից 86 դիվանագետի:

Մինչ այդ Եգիպտոսում մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որին քննարկվում է մասնավորապես Եմենում տիրող իրավիճակն ու այնտեղ մարտի 26-ից անցկացվող ռազմական օպերացիան:




Լրահոս