Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորներից Հրաչիկ Միրզոյանին դանակահարել են: Այս մասին Armlur.am-ին Գյումրիից փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ «մի քանի բաշիբոզուկներ» են եղել դանակահարողները:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ սա իշխող ռեժիմի կողմից սադրանք է:
«Իսկ կոնկրետ ոստիկաննները դրա մեջ կային, թե` ոչ, չենք կարող ասել: Բայց մի բան ակնհայտ է. այն պահին երբ նրանք հարձակվում էին, ոստիկանությունը անհետացավ, հետո հայտնվեց այն ժամանակ, երբ իրենց սև գործն արված էր»,- ասաց նա:
Վ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ Միրզոյանին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն. նրա վիճակը բավարար է: Ավետիսյանի խոսքով` հանրահավաքն ընդհանուր առմամբ նորմալ է անցել, չհաշված այս միջադեպը:
Հավելենք, որ հանրահավաքին ներկաներից մի քանիսը ձվեր են նետել Ժիրայր Սէֆիլյանի ուղղությամբ:
Լուսանկարները` Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: