
Այսօր՝ մարտի 28-ին, Emirates ավիաընկերության Airbus A380 ուղևորատար ինքնաթիռը, որը Դուբայից Մանչեսթեր է թռչելիս եղել, տագնապի ազդանշան է տվել: Այդ պահին օդանավը գտնվել է Մեծ Բրիտանիայի երկնքում, իսկ ավելի կոնկրետ` Լեսթեր քաղաքի երկնքում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Մանչեսթեր քաղաքում: Ինչպես պարզվել է, ուղևորներից մեկի մոտ թռիչքի ժամանակ սրտի նոպա է սկսվել:
Ներկայում տղամարդուն բժշկական օգնություն են փորձում ցուցաբերել Airbus-ի վայրէջքից կարճ առաջ օդանավակայան ժամանակ բժիկները. գրում է «Կոմսոմոլսկայա պռավդան»՝ հղում կատարելով AirLive.net-ին: