
Կիսապաշտպան Ռամիրեսը կարող է լքել «Չելսի»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Կիսապաշտպանը դժգոհ է, քանի որ լոնդոնյան ակումբում բավականաչափ խաղաժամանակ չի ստանում:
Նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ռամիրեսի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը, որը կարող է ամռանը հրաժարվել Պոլ Պոգբայի ծառայություններից: