Տարիներ առաջ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը համարվում էր շատ աղջիկների կուռքը, փորձում էին նրան նմանվել, նրա կազմվածքը պարզապես կատարյալ էր, բայց 25 տարին բոլորելուց հետո Ջեսիկան սկսեց միանգամից գիրանալ: Նախ նրա քաշն ավելացավ 10, ապա 15 կգ-ով, իսկ բալիկ ունենալուց հետո՝ շատ ավելի: Սակայն երեխայի ծնունդից հետո 32-ամյա Ջեսիկան որոշեց ազատվել հոլիվուդյան գիրուկի համբավից ու սկսեց նիհարել: Երգչուհին դիմել է դիետոլոգի օգնությանը, որը հատուկ սննդակարգ է մշակել Ջեսիկայի համար: Դրա հետ մեկտեղ Սիմփսոնը օրական 1 ժամ անցկացնում է մարզասրահում: Երեք ամսվա ընթացքում երգչուհին նիհարել է 15 կիլոգրամով, իր իսկ խոսքով՝ դա դեռ սկիզբն է:
15 ԿԳ՝ 3 ԱՄՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ