
Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղին Անգլիան մոտենում է լուրջ կորուստներով: Ռոյ Հոջսոնի թիմից կբացակայեն «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը, Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Դենի Ուելբեքը, «Էվերտոն»-ի պաշտպան Լեյթոն Բեյնսը և «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները:
Ստեռլինգը, Միլները և Ուելբեքը հավաքականից հեռացել են վնասվածքների պատճառով, իսկ Բեյնսն ակումբին է միացել նախատեսվածի համաձայն: Անգլիացիներին է միացել «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Ռայան Բերտրանը: Իտալիա – Անգլիա խաղը կկայանա մարտի 31-ին Թուրինում: