Ռուս պատգամավորը ողջունեց Գագիկ Ծառուկյանի քաջությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ընդդիմախոսները շատ կցանկանային Հայաստանում պետական հեղաշրջում տեսնել, բայց դա տեղի չունեցավ: ՀՀ Ազգային ժողովում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«1915 թվականի սարսափելի և տխուր իրադարձությունների 100-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ՝ մեր ռազմավարական ընդդիմախոսները շատ կցանկանային այստեղ պետական հեղաշրջում իրականացնել: Սակայն տիկին Վիկտորյա Նուլանդի ժամանումից առաջ հեղաշրջում տեղի չունեցավ: Ես ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի քաջությունը, որը, հանուն իր ժողովրդի, միակ ճիշտ որոշումը կայացրեց»,- հայտարարեց Սլուցկին:

Հիշեցնենք, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը չեղյալ էր հայտարարել փետրվարի 20-ին Երևանում նախանշված համազգային հանրահավաքը, իսկ դրանից օրեր անց` հայտարարել կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մասին:




Լրահոս