Ժողովուրդ. Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում: Թերթը հիշեցնում է, որ ինքը դեռևս 2011-ի սեպտեմբերի 23-ին` մոտ մեկ տարի առաջ էր տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը ,Կեմպինսկիե հյուրանոցային ցանցին: Սակայն ևԲ կառավարությունը, ևԲ ԱԳՆ-ն, ևԲ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը` բացառելով նման զարգացումները: Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են` ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց: Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը:




Լրահոս