Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարել էին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հրաչիկ Միրզոյանին:
Armlur.am-ը տեղեկանում է, որ այս միջադեպի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզային քննչական վարչությունում 102-րդ հոդվածի հատկանիշներով (առողջությանը դիտավորյալ վնաս հասցնել):
Նշենք, որ Միրզոյանին երեկ տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Հանրահավաքն ընդհանուր առմամբ նորմալ է անցել, չհաշված այս միջադեպը: Հավելենք, որ հանրահավաքին ներկաներից մի քանիսը ձվեր են նետել Ժիրայր Սէֆիլյանի ուղղությամբ: