
Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե ինչպես և ինչից է պատրաստվում Կոկա-կոլան: Այսօր Կոկա-կոլայի բաղադրատոմսի ստեղծման օրն է:
1886-ի մարտի 29-ին Ատլանտայում գնդապետ Ջոն Փեմբերթոնը փորձել է գլխացավի դեմ միջոց գտնել: Այդ նպատակով նա կարամելի գույն ունեցող յուրօրինակ թուրմ է եփել: Ըմպելիքի բաղադրատոմսի մեջ ներառվում էր կոկայի տերևների թուրմը, շաքարավազ և կոֆեին: Ուստի ըմպելիքը բավականին խթանիչ ստացվեց:
Քաղցր և խիտ թուրմը Փեմբերթոնը որոշեց վաճառել «Ջեյկոբս» դեղատան միջոցով: Ավելի ուշ ըմպելիքին հավելեցին նաև գազավորված ջուր: Հենց այդ ժամանակ էլ այն ստացավ «Կոկա-կոլա» անվանումը: Անունը հնարել է Փեմբերթոնի ընկեր և գործընկեր Ֆրենկ Ռոբինսոնը: