Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային ցուցակը գլխավորում է Լեոնարդո Դի Կապրոին: Նա «Ուոլ-Սթրիթի գայլը» ֆիլմում իր դերակատարման համար ստացել է 25 միլիոն դոլարի հոնորար:
Իրենց դերակատարումների համար մինչև 20 մլն դոլար են ստացել Ռոբերտ Դաունի-Կրտսերը, Սանդրա-Բալոկը, Անջելինա Ջոլին, Դենզել Վաշինգտոնը և Մետ Դեյմոնը:
Նրանց հաջորդում է Դուեյն Ջոնսոնը, ով աշխատել է 15 միլիոն դոլար «Հերկուլես» ֆիլմում իր դերի համար: Նկարահանումների համար 10-ից մինչև 15 միլիոն դոլար ստացած դերասանների թվում են հայտնվել Մարկ Ուոլբերգը և Ջենիֆեր Լոուրենսը: Իսկ Սետ Ռոգենն աշխատել է 8,4 միլիոն դոլար: