
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է “Բարեկամության” շքանշանով: Ինչպես գրում է АПА-ն, երգիչը պարգևատրվել է երաժշտության բնագավառում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարած բեղմնավոր աշխատանքի համար: