
Ռուսական «Ինտերֆաքս» ծառայությունը հայտնում է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ: Այս մասին ծառայությանը հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայության պետ Օլգա Լադեյշիկովան:
Վերջինիս խոսքով, սառցե անձրևների, ուժգին քամու պատճառով հետաձգվել են մի քանի չվերթ, որոնք նախատեսված էին դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Երևան: