Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամներն այսօր մեկնելու են Գյումրի:
Նրանք հանդիպել են շրջանի ղեկավարների հետ, ինչպես նաև ծաղիկներ դրել հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի շիրիմին: Հանձնաժողովի նախագահ Լեոնիս Սլուցկին Գյումրիում հայտարարել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը չի ձգձգվի:
«Բոլոր հարցերի պատասխանները, որոնք առաջանում են այս գործի առնչությամբ, կտրվեն դատարանի կողմից այս գործի ուսումնասիրման ժամանակ. այն կկայանա բավական շուտ», – նա այս մասին նշել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայկական կողմը մտահոգություն է հայտնել մի շարք հարցերի պատասխանների բացակայության առնչությամբ: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ քննության ընթացքում հայտնի կդառնան բոլոր մանրամասները: