
Բիթլիսի նահանգի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը: Նրանք ցանկանում են, որ Վանա լիճն այսուհետ կրի “Դատվանի ծով” անունը՝ այդ պլանում հենվելով օսմանյան արխիվների վրա: Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմ է արտահայտվել այդ անվանափոխությանը՝ ընդգծելով, որ Վանա լճի ափագծի 2/3-ը, այսինքն՝ 65 տոկոսը, բաժին է ընկնում Բիթլիսի նահանգին: Բիթլիսցիները համաձայն են նաև այն տարբերակին, որ եթե Վանա լիճը չվերանվանվի որպես “Դատվանի ծով”, ապա գոնե պետք է անվանվի “Բիթլիս-Վան” լիճ կամ էլ “Վան-Բիթլիս” լիճ: