Ռոյ Ջոնսը հաղթեց Վասկեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը (61-8, 44 նոկաուտ) պարտության է մատնել Փոլ Վասկեսին (10-7-1, 3 նոկաուտ):

Մենամարտը դադարեցվել է առաջին ռաունդում, իսկ մրցավարն արձանագրել է տեխնիկական նոկաուտ` տեսնելով, որ Վասկեսն այլևս ի վիճակի չէ շարունակել մենամարտը:

46-ամյա Ջոնսի համար սա այս ամսվա երկրորդ մենամարտն էր: Մարտի 6-ին նա նոկաուտի էր ենթարկել Ուիլի Ուիլյամսին:




Լրահոս