
Bild-ը հրապարակել է Ֆրանսիայի հարավում կործանված Airbus օդանավի «սև արկղերի» ձայնագրությունները: Այստեղից պարզ է դարձել, որ օդանավի ուղևորները սկսել են բղավել կործանումից հինգ րոպե առաջ, հայտնում է «Գազետա»-ն:
ամաձայն սղագրության՝ ժամը 10:35-ի սահմաններում ձայնագրությունների հետին պլանում լսվում են ուղեւորների գոռոցներն ու «օդաչուի խցիկի դռանը հասցվող մետաղական հարվածների ձայներ»:
Ավելի վաղ տեղեկություններին էին հրապարակվել, թե կործանված օդանավի ուղևորները մինչեւ վերջին պահը տեղյակ չեն եղել վթարի մասին: Իսկ Մարսելի դատախազ Բորիս Ռոբենը հայտարարել էր, որ նրանց մահը վրա է հասել վայրկենապես:
Սղագրությունից պարզ է դարձել նաև, որ առաջին օդաչուն 20 րոպե շարունակ խնդրում էր Անդրեաս Լուբիցին բացել դուռը: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է առաջին օդաչուն փորձում կոտրել դուռը: