
Սևադա Արզումանյանը պաշտոնապես նշանակվել է Կապանի “Գանձասարի” գլխավոր մարզիչ: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը կշարունակի աշխատել “Գանձասարում”` կատարելով ավագ մարզչի պարտականություններ:
Սամվել Սարգսյանը կհամակարգի նաև “Գանձասարի” մանկապատանեկան դպրոցի աշխատանքները: Հիշեցնենք, որ Սևադա Արզումանյանը օգոստոսին հրաժարական տվեց “Ուլիսի” գլխավոր մարզչի պաշտոնից:
armsport .am