Այսօր աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է։ 1928 թ-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ-ին եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թ-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941 թ-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: Եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, այնուհետև նախագահ, 1994–96 թթ-ին՝ պատվավոր նախագահ:1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: Նա բացատրել է լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը:
Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ