
Իրանը և «վեցյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) Շվեյցարիայում բանակցությունների ընթացքում քննարկում են հավանական փոխզիջումային լուծում` Իրանի միջուկային ծրագրի հարցով, սակայն պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել, այս մասին հաղորդում է Reuters գործակալություն:
Գործակալության տվյալներով` Թեհրանը պատրաստակամություն է հայտնել օգտագործել ուրանի հարստացման 6000-ից պակաս ցենտրիֆուգա և հարստացված ուրանի մեծ մասն ուղարկել Ռուսաստան: ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչն չի բացառել, որ բանակցությունները կարող են շարունակվել մինչև մարտի 31-ը: