Ավարտվեց Եվրո-2016-ի Ալբանիա-Հայաստանը ընտրական խաղը: Հանդիպման առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էր Հայաստանի հավաքականը:
Հենրիխ Մխիթարյանը չորրորդ րոպեին հրաշալի անցումից հետո փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանի ուղղությամբ, սակայն դարպասը գրավեց Մերգիմ Մավրայը:
Երկրորդ խպաղակեսում ալբանացիներն էականորեն մեծացրել էին ճնշումը և դա տվեց իր արդյունքը: Հանդիպման 71-րդ րոպեին նույն Մավրայը հավասարեցրեց հաշիվը: Հովհաննես Համբարձումյանի հեռացման պատճառով Հայաստանի հավաքականը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: 82-րդ րոպեին ալբանացիները ևս մեկ անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը:
Եվրո-2016, ընտրական փուլ
I խումբ
Ալբանիա – Հայաստան՝ 2:1
Մերգիմ Մավրայ, 4 (ինքնագոլ), Մերգիմ Մավրայ, 71, Գաշին, 82