
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ «քաղաքաբնակներ»-ը կփորձեն գնել Մոդրիչի տրանսֆերն այն դեպքում, եթե «արքայական ակումբ»-ը ձեռք բերի Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Նշենք, որ Մոդրիչի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է վճարել 25 մլն ֆունտ: