
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ բաց թողնելով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի “Պաշտոնական անփութություն” հատկանիշներով առաջին քրեական գործը գյուղապետի նկատմամբ հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին: Այնուհետև նրա հանդեպ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով՝ “խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնական դիրքն օգտագործելով”: