ԱՎԱԳԱՆԻՆ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին հրավիրված Գյումրու ավագանու հերթական նիստը կրկին սկանդալով սկսվեց: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրված էր Կառավարության նիստին մասնակցելու:

Ավագանու նիստը վարում էր փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը, ով առաջինը քվեարկության դրեց ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի կողմից մշակած ուղերձը՝ ուղղված հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ ուղերձում պահանջվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վ. Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու համար ՀՀ նախագահի անմիջական մասնակցությունը: Ավագանին, ինչպես նախորդ անգամ, երեկ եւս հարցն օրակարգից հանեց, ինչից վրդովված Լ. Բարսեղյանը կրկին լքեց նիստը:
Ավելացնենք, որ ավագանու նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնցից հատկապես ուշագրավ էր հանգամանքը, որ սանմաքրման երկու կառույց՝ «Եղիկյան եղբայրներ» եւ «Լուսափայլ քաղաք» ընկերությունները, դատի են տվել քաղաքապետարանին դեռ 2012թ-ից կուտակված պարտքերի համար: Ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն առաջարկեց պարտքերի մարման համար, նախքան բյուջեն հաստատելը, գումար տնտեսել:
216 սոցիալապես անապահով անձանց նախատեսվեց հատկացնել 10-15 հազարական դրամ: Նաեւ հաստատվեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում համաքաղաքային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրվելու 6 մլն դրամ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս