Ռիզ Ուիզերսփունը 10 մլն դոլարով վաճառում է իր ռանչոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 10 մլն դոլարով վաճառքի է հանել իր սեփական Լիբբի ռանչոն: Այս նորությունը գլխավորել է ժամանցային նորությունների վարկանշային աղյուսակը, քանի որ գինը ընդհանրապես չի համապատասխանում ներկայիս ճգնաժամային իրողությունների,- գրում է ITAR-TASS-ը: Ռանչոն գտնվում է Կալիֆոռնիայի Օհայո քաղաքում: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, կահավորված է նախկին սեփականատիրոջ՝ Քեթրին Այլենդի կողմից: Ռանչոն կրում է ապակեգործության մագնատ Էդվարդ Լիբբի անունը: Ռանչոն 100 տարի առաջ նախատեսված է եղել որպես ձիանոց: Ուիզերսփունը տունը գնել է 2008 թվականին, հայտարարվածից երկու անգամ պակաս գնով:
Տունը վերանորոգման կարիք ունի: Ռիելթորների խոսքով՝ նման գնով այն վաճառելը դժվար կլինի:




Լրահոս