Զոհված զինծառայողը շուտով կզորացրվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Անդրեասյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Armlur.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայողը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը հայտնեց, որ Հովսեփը ընտանիքի կրտսեր զավակն էր, շուտով պետք է զորացրվեր: Մեր զրուցակիցը հայտնեց, որ զոհված զինծառայողը հանգիստ և զուսպ բնավորություն ուներ, և նրա ընտանիքում երբևէ չի խոսվել իրենց որդուն ծառայությունից ազատելու մասին. «Միջինից ցածր պայմաններով ապրող ընտանիք է, հայրն ու ավագ եղբայրն արտագնա աշխատանքի են մեկնում: Այդ ձևով են պաշտպանում իրենց գոյությունը: Երկու քույր էլ ունի, ովքեր ամուսնացած են: Հովսեփը բարձրագույն կրթություն չուներ, կարծում եմ` դեռևս նպատակ չուներ սովորելու` սոցիալական պայմաններից ելնելով»:

Խաչիկ Պողոսյանը հայտնեց նաև, որ Մխչյան գյուղում զոհված ազատամարտիկներին և զինծառայողներին նվիրված պանթեոն կա, որտեղ էլ կհուղարկավորեն երեկ հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա զինծառայողը:




Լրահոս