
Մեծ Բրիտանիայում աշխատանքից հեռացրել են վարչապետ Դեյվիդ Քեմերոնի աշխատակազմի “անդամ” չորքոտանուն իր պարտականությունները լավ չկատարելու համար: Լարրի անունը կրող կատուն վերջին 6 ամիսների ընթացքում ընդամենը մի մուկ է բռնել: Այս որոշումն ընդունել է անձամբ վարչապետը, ում համբերության բաժակը լցվել է երբ աշխատանքային ժամին նա կատվին “բռնացրել է” քնած վիճակում: Այսուհետ թագավորության գլխավոր մուկ բռնող պաշտանապես դարձել է մեկ այլ կատու`Ֆրեյան, իսկ Լարին կշարունակի ապրել կառավարության շենքում, սակայն նրան պահելու ծախսերը երկու անգամ կկրճատվեն են: