
Տապալված ծառեր, գովազդային վահանակներ, փողոցային լապետներ, նման պատկերի կարող էին ականատես լինել Ռուսաստանի կենտրոնական ու հարավային շրջանների բնակիչները, որտեղ փոթորկային քամի է փչել: Նման իրավիճակ էր նաև Մոսկվայում:
Ստավրոպոլի երկրամասում ու Ռոստովի մարզում, որտեղ նախօրեին քամին բառացիորեն ճանապարհից երկու մեքենա է քշել, սահմանափակումներ են մտցվել ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Որոշ շրջաններում հոսանքամատակարարման խափանումներ են գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Առաջին ալիքը», նման եղանակը կպահպանվի նաև այսօր: