Մինչև 70-րդ րոպեն մենք ունեինք հաջողության հասնելու շանս, սակայն ամեն ինչ փոխվեց Հովհաննես Համբարձումյանի հեռանալուց հետո: Այս մասին Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղից հետո նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
«Մենք շատ լավ անցկացրինք առաջին խաղակեսը: Բայց ընդմիջումից հետո Ալբանիայի թիմը գերազանցեց մեզ: Ընդմիջման ժամանակ ես խաղացողներին ասացի, որ եթե ցանկանում ենք հաղթել, ապա էլի գնդակ է պետք խփել: Սակայն Հովհաննես Համբարձումյանի հեռանալուց հետո ամեն ինչ փոխվեց»,- նշեց Շալանդը: