
Այսօր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում շվեյցարական Լոզանն է, որտեղ առաջիկա ժամերին պետք է սկսվի Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ հիմնական լիագումար նիստը: Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել դեռևս կիրակի օրը, սակայն դրանք եղել են նախնական՝ առանց Թեհրանի մասնակցության:
Այսօրվա հանդիպման ծրագիրն է համընդհանուր քաղաքական հռչակագրի ընդունումը, որի հիմքում կմշակվի ամփոփիչ փաստաթուղթ, որը թույլ կտա մեկընդմիշտ փակել Իրանի «միջուկային փաթեթը»: Անդամներն ակնհայտորեն կենտրոնացած են արդյունքի վրա. այս մասին է վկայում այն փաստը, որ «վեցնյակի» որոշ ներկայացուցիչներ արդեն չեղյալ են հայտարարել պաշտոնական այցերը, որոնք նախատեսված են եղել այսօր:
Թեհրանը չի թաքցնում, որ բանակցությունները լարված են ընթանում: