Անցյալ տարի նոյեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա վարույթ էր ընդունել ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված` Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը և կից օրենքները, ինչպես նաև դրանից հետ համակարգային կապի մեջ գտնվող Եկամտային հարկի մասին օրենքը և ՀՀ օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին գործը:
Այնուհետև ԱԺ պատգամավորները դիմել էին ՍԴ` կուտակային կենսաթոշակների վերաբերյալ դատաքննությունը հետաձգելու մասին դիմումով: Armlur.am-ը Սահմանադրական դատարանից տեղեկացավ, որ դիմումը բավարարվել է և դատաքննության օրը հետաձգվել է, նշանակվելով հուլիսի 7-ին ժամը 10:00-ին: