
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշ ժամանակով դադարեցրել են Եմենի հուսիտ ապստամբների դիրքերի ռմբակոծությունները, որպեսզի հնարավորություն տան տարածաշրջանից տարհանել Պակիստանի քաղաքացիների:
Իրենց հերթին` Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Եմեն են ուղարկել 2 նավ՝ իրենց քաղաքացիներին ու դեսպանատան անձնակազմին տարհանելու համար:
Պակիստանը Եմենից տարհանել է իր` ավելի քան 500 քաղաքացիների:
Հավելենք, որ նախօրեին Եմենում հակամարտությունը դարձել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում քննարկման գլխավոր թեման: