Օրեր առաջ Ազգային ժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած մի նախագիծ, ըստ որի` առաջարկվում է պարտադիր 9-ամյա կրթությունը դարձնել 12 տարի: Խորհդարանում բուռն քննարկում էր, իսկ կարծիքները` բազմազան:
Քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարարը կարծիք հայտնեց, թե սա լրջագույն փոփոխություն է, որը միտված է կրթական համակարգի կատարելագործմանը:
Armlur.am-ը փորձեց մեր համաքաղաքացիներից տեղեկանալ, թե ինչպես են նրանք վերաբերվում այս փոփոխությանը: Հարցվածների կարծիքները տարբեր էին. եղան թե´ դեմ, թե´ կողմ տեսակետներ: