Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքմենստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա “Թուրքմենստանի նախագահի գավաթ” 18-րդ ավանդական մրցաշարը: 
Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով: Ինը թիմ բաժանվել են երկու խմբի: Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ և օլիմպիական մրցակարգով կորոշեն մրցաշարի հաղթողին: Իսկ երկու խմբերում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կխաղան միմյանց հետ:
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը ընդգրկվել է Ա խմբում, որտեղ կմրցի Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Բ խմբում կպայքարեն Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:
Հանդիպումները կկայանան “Աշգաբատ” և “Կոպետդաղ” մարզադաշտերում: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 5 հազար ԱՄՆ դոլար:




Լրահոս